Ռուսաստանի տարածքում գիշերը 3 անօդաչու է խոցվել

10:23 • 24.08.23

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այս գիշեր Ռուսաստանի երկու շրջանների տարածքում երեք անօդաչու թռչող սարք են խոցել:

Հաղորդագրության համաձայն՝ երկու ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարք են խոցել Բրյանսկի, ևս մեկը՝ Կալուգայի շրջանում։

Նախնական տեղեկություններով՝ ավերածություններ և վիրավորներ չկան։

Ռուսաստանի տարածքում գիշերը 3 անօդաչու է խոցվել