Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին ու հայտնվել ձորակում․ Shamshyan.com
Ժամը 20:25-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Բ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով նշված հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե քարերին և մոտ 50 մ առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ռազմիկ Գ.-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և իրականացրել հերթապահություն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ վթարի պատճառներից մեկը կամուրջը վերանորոգող կազմակերպության «փնթի աշխատանքի արդյունքն է», քանի որ «բացակայում են լուսային փարոսիկները, հատուկ ժապավենները, նախազգուշացնող նշանները, ինչի հետևանքով էլ միայն այսօր 5 ավտովթար է տեղի ունեցել»
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության՝ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։










