Այնթապ գյուղում Nissan է այրվել

22:31 • 25.08.23

Օգոստոսի 25-ին, ժամը 19։40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի Ժանյակագործների փողոցում երկհարկանի տան ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 19:58-ին: Այրվել է ավտոտնակում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այնթապ գյուղում Nissan է այրվել