63-ամյա տրակտորիստը «ՄՏԶ» տրակտորով աշխատելիս է եղել, երբ վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. Shamshyan.com (լուսանկարներ)

22:46 • 25.08.23

Ժամը 11:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Գևորգ Մ.-ն իրեն պատկանող «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորով «Ղուզեյ» կոչվող դաշտում տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում տրակտորը ինքնագնաց շարժվել է առաջ, որի հետևանքով Գևորգ Մ.-ի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին՝ քաշելով իջեցրել ցած, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել և տեղում մահացել: Գրել է Shamshyan.com-ը։
  
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

63-ամյա տրակտորիստը «ՄՏԶ» տրակտորով աշխատելիս է եղել, երբ վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. Shamshyan.com (լուսանկարներ)