Ես աջակցում եմ Արցախի 120.000 բնակիչներին, պետք է անել ավելին, պետք է գործել․ Ադամ Շիֆ

10:15 • 25.08.23

Ես աջակցում եմ Արցախի 120.000 բնակիչներին և նրանց պաշտպանող հայկական սփյուռքին։

Այս մասին թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը պետք է դադարեցվի։ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ասել է՝ «Այլևս երբեք»: Մենք պետք է անենք ավելին, քան պարզապես խոստում տալը: Մենք պետք է գործենք»,-գրել է նա։

Ես աջակցում եմ Արցախի 120.000 բնակիչներին, պետք է անել ավելին, պետք է գործել․ Ադամ Շիֆ