Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից

21:50 • 25.08.23

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Ավթանդիլյանին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի (զինկոմ) պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Արմեն Ավթանդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- նշվում է հրամանագրում։

Ավթանդիլյանը գնդապետի կոչում ունի։

Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից