Մենք ասում ենք՝ ասեք մեզ, և մենք կանենք, որովհետև պահանջը պետք է լինի երևանցուց. Տիգրան Ավինյանը՝ Էրեբունիի բնակիչներին (տեսանյութ)
Վերջին մեկ տարվա ընթացքում ես իրականացրել եմ շրջայցեր Երևան քաղաքով, և շատ-շատ խնդիրներ նվազագույնը ինքս ինձ համար բացահայտել եմ հենց այդ շրջայցերի ժամանակ:
Ասել է Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:
Այսօր Տիգրան Ավինյանը իր քարոզարշավը շարունակում է Էրեբունի վարչական շրջանում, որտեղ զրուցում է քաղաքացիների հետ, լսում նրանց և ներկայացնում իր նախընտրական ծրագիրը:
«Այս խնդիրները, որոնք երևանցիները մեր առջև դրել են, մենք, բացի նրանից, որ լուծումներ ենք տվել, այլ նաև մեր ծրագրում դրանց ամբողջական համակարգային լուծումներն ենք առաջարկել»,- ասել է նա:
Ըստ Ավինյանի որտեղ իրենց ասել են մեր բակը բարեկարգեք, իրենք բարեկարգել են, որտեղ ասել են մանկապարտեզների խնդիրը սուր է, հիմնանորոգել են մանկապարտեզը:
«Միայն այս տարի Երևանում 24 մանկապարտեզ ենք հիմնանորոգում և ուզում եմ շեշտել, որ սա իրապես բացառիկ ծավալի աշխատանք է, որ կատարում է քաղաքապետարանը: 15 այգի է հիմնանորոգվում Երևան քաղաքում, կարող եմ թվարկել դրանք:
Մենք ասում ենք՝ ասեք մեզ և մենք կանենք, որովհետև պահանջը պետք է լինի երևանցուց»,-նշել է նա:










