Հունաստանում 79 մարդ է ձերբակալվել անտառային հրդեհների շրջանում հրկիզումների համար
Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների ընթացքում հրկիզումների համար 79 մարդ է ձերբակալվել։ Երկրի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը հայտարարել է, որ հրկիզողները նաև մի քանի փորձ են արել նոր հրդեհներ սկսել Պարնիտա լեռան վրա՝ Աթենքից հյուսիս-արևմուտք, հաղորդում է BBC-ն։
Պարնիտայի լեռան հրդեհը տարածվել է Աթենքին հարող անտառում՝ սպառնալով ազգային զբոսայգուն։ Այդ հրդեհը մեկն է երկրում մոլեգնող հարյուրավոր հրդեհներից, որոնք այս շաբաթ առնվազն 20 մարդու կյանք են խլել։
«Հրկիզող սրիկաները հրդեհներ են կազմակերպում, որոնք սպառնում են անտառներին, գույքին և, առաջին հերթին, մարդկանց կյանքին», ասել է Կիկիլիասը՝ հավելելով, որ հրկիզողներին կբռնեն և պատասխանատվության կենթարկեն։










