Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

15:18 • 25.08.23

Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 25-ին։

Հաղորդվում է, որ ականազերծման աշխատանքների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողը 1999 թվականին ծնված սակրավոր Գասիմով Հաբիբ Թեյմուրօղլուն է։ Վերջինս ձախ ձեռքի և ոտքերի վնասվածքներ ու այրվածքներ է ստացել։

Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել