Անազատության մեջ գտնվող անձը ՄԻՊ-ի աջակցությամբ վիրահատվել է

10:37 • 25.08.23

Կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բժշկի կողմից իրեն ցուցված վիրահատական բուժումը՝ սրտի ստենտավորումը, կազմակերպելու հարցում։

Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:

Հասցեագրված բողոքի համաձայն՝ քաղաքացին ունի երկրորդ խմբի հաշմանդամություն, սրտի հետ կապված առողջական խնդիրներ։ Բուժման նպատակով ցուցված վիրահատությունը քրեակատարողական հիմնարկի բժշկական ծառայությունը ձգձգում է, չի կազմակերպում, ինչի արդյունքում առողջական վիճակը վատթարանում է:

Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ է հասցեագրել Առողջապահության նախարարություն: Արդյունքում, ազատությունից զրկված անձը ենթարկվել է անհրաժեշտ հետազոտության և կատարվել է ստենտավորում։

Անազատության մեջ գտնվող անձը ՄԻՊ-ի աջակցությամբ վիրահատվել է