Գիշերը ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին․ ՌԴ ՊՆ

10:24 • 25.08.23

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այս գիշեր ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին՝ ավելի քան չորս տասնյակ անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Կալուգայի շրջանում ուկրաինական հրթիռ է խոցվել։

Ռուսական բազմաթիվ Տելեգրամ ալիքներ գիշերը հաղորդում էին Կալուգայի, Տուլայի և Մոսկվայի շրջանների երկնքում լսվող ձայների մասին, ենթադրելով, որ հակաօդային պաշտպանությունն է աշխատում անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ:

Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայանները կրկին ժամանակավորապես փակվել էին:

 

Գիշերը ուկրաինական բանակը փորձել է հարվածել Ղրիմին․ ՌԴ ՊՆ