Զելենսկին Ֆիդանի հետ քննարկել է հացահատիկի սևծովյան միջանցքի հարցը

17:40 • 25.08.23

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևում Թուրքիայի արտգործնախարարի հետ քննարկել է հացահատիկի սևծովյան միջանցքի հարցը։

Հանդիպումից հետո Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեղեկացրել է, որ Ֆիդանի հետ «շատ կարևոր հարցեր» է քննարկել, մասնավորապես հացահատիկի մատակարարման հարցը։

Կողմերը քննարկել են նաև Կիևի կողմից առաջ տարվող խաղաղության բանաձևը։

Սա Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Ֆիդանի առաջին այցն է Ուկրաինա։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հացահատիկի գործարքի վերսկսումը կլինի Ուկրաինայի իշխանությունների հետ Ֆիդանի բանակցությունների հիմնական թեման։ Նույն թեման Թուրքիայի արտգործնախարարը նախատեսում է քննարկել Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։

Զելենսկին Ֆիդանի հետ քննարկել է հացահատիկի սևծովյան միջանցքի հարցը