Դանիայում առաջարկել են 2 տարով ազատազրկել Ղուրանն այրելու համար

13:21 • 26.08.23

Դանիայի կառավարությունը օրինագիծ է ներկայացրել «կրոնական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի» արգելքի մասին: Այս մասին հայտնում է rbc-ն՝ հղում անելով դանիական Ալտինգետ թերթին:

Փաստաթուղթը ներկայացրել է արդարադատության նախարար Պետեր Հումելգաարդը:

«Երբ մարդիկ վեր են կենում և այրում Ղուրանը, դա ծաղրական և ոչ համակրելի արարք է: Դա վնասում է Դանիային և դանիական շահերին, ինչպես նաև վտանգում է դանիացիների անվտանգությանը ամբողջ աշխարհում», - հայտարարել է Համելգաարդը:

«Ոչ պատշաճ վարվելը» վերաբերում է այրմանը, ինչպես նաև առարկայի վրա ոտք դնելուն կամ ոտքով հարվածելուն, առարկան ոչնչացնելուն ՝ դանակով պատռելով, կտրելով կամ ծակելով: Ընդ որում, խոսքը ոչ միայն Ղուրանի, այլև Աստվածաշնչի և Թորայի մասին է, ճշտել է նախարարը:

Որպես պատիժ առաջարկվում է տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով:

Դանիայում առաջարկել են 2 տարով ազատազրկել Ղուրանն այրելու համար