Մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում, մի բան էլ այստեղ-այնտեղ գլուխ գովում. Տիգրան Աբրահամյան

11:25 • 26.08.23

Լրատվամիջոցներից մեկն այսօր գրել է, որ Աշոտյանի կալանքը երկարաձգած դատավորը մեծ ոգևորվածությամբ է իր անբարոյական քայլն արել, որով հա´մ իշխանությանն է բավարարել, հա՛մ նախկին իշխանություններից վրեժ լուծել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Մեղմ ասած 2 դեպքում էլ արարքն ամենակոշտ հայհոյանքների է ենթակա, որովհետև և՛ դավաճան իշխանության պատվեր կատարելը, և՛ Արմենի դեմ գործում ինքնահաստատվելը, անպատվաբեր է բոլոր առումներով:

Սրանք մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում, մի բան էլ այստեղ-այնտեղ գլուխ գովում:

Ոչինչ մի քիչ էլ գովացեք, հետո տեղ չեք ճարելու այդ գլուխը թաքցնելու համար», - գրել է նա:

Մարդկային ճակատագրերի հետ խաղալով կարիերա են կառուցում, մի բան էլ այստեղ-այնտեղ գլուխ գովում. Տիգրան Աբրահամյան