ՌԴ ՀՕՊ-ը Բելգորոդին մոտեցող ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել

17:53 • 26.08.23

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդին մոտենալիս խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա, անօդաչու թռչող սարք է խոցվել քաղաքին մոտենալու պահին»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ օգոստոսի 26-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 14:15-ին, տապալվել է անօդաչու թռչող սարքով ՌԴ օբյեկտների վրա հարձակվելու հերթական փորձը։

 

ՌԴ ՀՕՊ-ը Բելգորոդին մոտեցող ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել