Հրաձգություն՝ Բոստոնում շքերթի ժամանակ, վիրավորներ կան

19:28 • 26.08.23

Առնվազն 7 մարդ վիրավորվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում Կարիբյան ավազանի մշակույթին նվիրված շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով։

Այս մասին հայտնում է CNN-ը՝ տեղական ոստիկանությանը հղումով։

Տուժածները թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են։ Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի հոգու և առգրավել հրազեն։

Հրաձգություն՝ Բոստոնում շքերթի ժամանակ, վիրավորներ կան