80 կով, 150 ոչխար և 350 տոննա հացահատիկ. սելավի վնասները՝ Ադրբեջանում

20:32 • 26.08.23

Ուժեղ սելավը ծածկել է Ադրբեջանի հյուսիսում գտնվող Իսմայիլի քաղաքը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ սելավները 1 օրում տարել են ավելի քան 80 կով, 150 ոչխար և 350 տոննա հացահատիկ։

Արտակարգ իրավիճակում են հայտնվել Մոլլայսաղլի գյուղի բնակիչները։ Փրկարարները միայն հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել տարհանել նրանց։

80 կով, 150 ոչխար և 350 տոննա հացահատիկ. սելավի վնասները՝ Ադրբեջանում