Ստամբուլի անտառապատ հատվածում հրդեհ է բռնկվել
Ստամբուլի անտառածածկ տարածքում հրդեհ է բռնկվել, կրակը մոտենում է շենքերին, հրդեհը մարելուն ներգրավված են մեծ թվով հրշեջ բրիգադներ, հայտնում է Hürriyet թերթը։
«Ստամբուլի Բոյուքչեքմեջե թաղամասի անտառապատ տարածքում հրդեհ է բռնկվել: Կրակն ուժգնանում է և մոտենում մոտակա շենքերին, դեպքի վայր ժամանած մեծ թվով հրշեջ բրիգադներ ներգրավված են հրդեհի դեմ պայքարում»,- գրում է թերթը։










