Հայաստանից Արցախ առաջին անհրաժեշտության սնունդ ու դեղորայք տեղափոխող բեռնատարները մեկ ամիս է՝ Կոռնիձորում են

12:38 • 26.08.23

Հայաստանից Արցախ առաջին անհրաժեշտության սնունդ ու դեղորայք տեղափոխող բեռնատարները մեկ ամիս է, ինչ Կոռնիձորում են՝ Անդրբեջանի կողմից փակված անցակետի մոտ, գրում է «Արցախպրես»-ը։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ավելի քան 400 տոննա բեռը ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով պետք է ուղարկվեր պաշարված Արցախ, որտեղ օր օրի սաստկանում է հումանիտար ճգնաժամը։

Մարդու իրավունքների պաշտպանն օրեր առաջ հայտնեց՝ Արցախում սովամահության դեպք է արձանագրվել։

Հայաստանից Արցախ առաջին անհրաժեշտության սնունդ ու դեղորայք տեղափոխող բեռնատարները մեկ ամիս է՝ Կոռնիձորում են