Լեհ սահմանապահները հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի ներգաղթյալների հարձակման մասին

15:39 • 26.08.23

Մի խումբ անօրինական միգրանտներ հարձակում են գործել Բելառուսի հետ սահմանին լեհ սահմանապահների վրա, դեպքի վայր են ուղարկվել ջրցան մեքենաներ և զրահամեքենա: 

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի սահմանապահ պահակախմբի մամուլի ծառայությունը:

«Դուբիչե-Ցերկևնա սահմանապահ ուղեկալի հատվածում մի խումբ ագրեսիվ օտարերկրացիներ քարեր նետելով հարձակվել են լեհ սահմանապահների վրա այն բանից հետո, երբ վերջիններս կանխել են անօրինական կերպով Լեհաստան ներթափանցելու նրանց փորձը:

Դեպքի վայր են ուղարկվել Լեհական ոստիկանության հատուկ մեքենաները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Լեհ սահմանապահները հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի ներգաղթյալների հարձակման մասին