Լեհաստանում «լեգեոներների հիվանդության» պատճառով 8 մարդ է կյանքից հեռացել

16:43 • 26.08.23

Լեհաստանում 8 մարդ դարձել է «լեգիոներների հիվանդության» զոհ։

Ռժեշովի համալսարանի կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչ Անջեյ Սրոկան հայտարարել է վերջին հիվանդի մահվան մասին։

Նրա խոսքով՝ բազմաթիվ պաթոլոգիաներով տարեց տղամարդ է մահացել.

«Նրա մոտ նույնպես ախտորոշվել է քաղցկեղ, սակայն թեստերի արդյունքները հաստատել են նրա մոտ լեգեոնելլա բակտերիաների առկայությունը»,- ասել է նա։

Հինգշաբթի՝ օգոստոսի 24-ին, Լեհաստանի հարավում՝ Ռժեշովի շրջանում, գրանցվել է լեգեոնելոզի բռնկում։ 71 հոսպիտալացվածները գանգատվել են բարձր ջերմությունից, շնչահեղձությունից և ընդհանուր թուլությունից։

Լեհաստանում «լեգեոներների հիվանդության» պատճառով 8 մարդ է կյանքից հեռացել