Կյանքից հեռացել է Ելցինի վարչակազմի նախկին ղեկավարը
Մահացել է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի աշխատակազմի նախկին ղեկավար, սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի հիմնադրամի նախագահ Սերգեյ Ֆիլատովը:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նրա դստերը՝ Մարիային։
«Մենք այժմ զբաղված ենք տեղեկանքի ստացմամբ, հավանաբար վերջին հրաժեշտը օգոստոսի 29-ին կլինի, Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի դահլիճում», - նշել է Մարիան:
Սերգեյ Ֆիլատովը ծնվել է 1936 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում։ 1993 թվականից երեք տարի ղեկավարել է ՌԴ նախագահի աշխատակազմը։
1996-ին նա թողել է պետական ծառայությունը՝ նշանակվելով երկրորդ ժամկետով ընտրության մասնակցող Ելցինի նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալ:










