Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

14:50 • 26.08.23

Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է Թուրքիայի Աղետների կառավարման վարչության (AFAD) X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում։

Ըստ վարչության հրապարակած տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 11։58-ին (Երևանի ժամանակով՝ 12։58) Նուրհակի շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 6,99 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել