Ուկրաինան և Կանադան բանակցություններ են անցկացրել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ
Ուկրաինան և Կանադան անցկացրել են Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին երկկողմ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների առաջին փուլը:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հայտարարությունը:
«Ուկրաինան բանակցություններ է սկսել Կանադայի հետ անվտանգության երաշխիքների տրամադրման մասին երկկողմ համաձայնագրի կնքման շուրջ, ինչպես դա նախատեսված է մեր պետությանը աջակցելու մասին համատեղ հռչակագրով:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ իրականացնում եմ բանակցությունների համակարգումը»,-գրել է նա Telegram-ի իր ալիքում:










