Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Toyota Camry-ին բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին (լուսանկարներ)

10:38 • 27.08.23

Օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Գրիգոր Լուսավորչի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին քաղաքի սկզբնամասում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Գ․, ծնված 2000 թ.) բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին:

«Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Մ․ Գ․-ին, շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Toyota Camry-ին բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին (լուսանկարներ)