Ֆանտան գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 6 բնակիչ
Օգոստոսի 26-ին, ժամը 21:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի Ոտանյան փողոցի տներից մեկի բակում այրվում են խոտի հակեր։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոպանյան փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։45-ին, մարվել՝ օգոստոսի 27-ին, ժամը 01։06-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:
«Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Ֆանտան գյուղի 6 բնակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։










