Փրկարարներն անտառում հայտնաբերել են 2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացու և ուղեկցել Դիլիջան քաղաք

11:16 • 27.08.23

Օգոստոսի 26-ին, ժամը 19։46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաչարձան գյուղի անտառում արշավախումբը մոլորվել է․ խմբի անդամներից մեկը վնասել է ոտքը։ Հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարաներն անտառում հայտնաբերել են քաղաքացիներին (2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացի) և փրկարարական ավտոմեքենայով ուղեկցել Դիլիջան քաղաք. ոտքը վնասած ՌԴ քաղաքացին հրաժարվել է բուժօգնությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փրկարարներն անտառում հայտնաբերել են 2 ՀՀ և 5 ՌԴ քաղաքացու և ուղեկցել Դիլիջան քաղաք