«Բելաջիո» համալիրի մոտակա թունելում բախվել են Hyundai Elantra և Lexus մակնիշի ավտոմեքենաները․ Shamshyan.com (լուսանկարներ)

12:28 • 27.08.23

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ թունելի մեջ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Քրիստինե Խ․-ի վարած Hyundai Elantra մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Դավիթ Գ․-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել թափված յուղի լվացման աշխատանքներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ Hyundai-ի վարորդը եղել է ոչ սթափ։

«Բելաջիո» համալիրի մոտակա թունելում բախվել են Hyundai Elantra և Lexus մակնիշի ավտոմեքենաները․ Shamshyan.com (լուսանկարներ)