Միացյալ Նահանգների երեք ծովային հետևակային է մահացել ռազմական օդանավի վթարի հետևանքով

13:23 • 27.08.23

Միացյալ Նահանգների երեք ծովային հետևակային է մահացել Ավստրալիայի Դարվին քաղաքից հյուսիս Թիվի կղզիներում ռազմական օդանավի վթարի հետևանքով։ Գրել է ավտրիալյական ABC-ն։

MV-22B Osprey օդանավում անձնակազմի 23 անդամ է եղել, երբ այն վթարի է ենթարկվել հեռավոր Մելվիլ կղզում՝ Ավստրալիայի Դարվին քաղաքից 60 կմ հեռավորության վրա:

Հինգը ծանր վիճակում տեղափոխվել են Դարվինի հիվանդանոց։

«Վիրավորներն ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի անձնակազմի 23 անդամ են, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց ապահով վերադարձնենք Դարվին՝ բուժման համար»,- ասել է Ավստրալիայի Հյուսիսային տարածքի ոստիկանության հանձնակատար Մայքլ Մերֆին:

Նա հավելել է, որ 5 ծովային հետևակային տեղափոխվել է Դարվին՝ բուժման համար, իսկ մնացածները դեպքի վայրում հետազոտվում են։

Միացյալ Նահանգների երեք ծովային հետևակային է մահացել ռազմական օդանավի վթարի հետևանքով