Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված 3 հայերին պատրաստվում է Հայաստան արտաքսել

16:15 • 28.08.23

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված երեք հայերին նախապատրաստում է Հայաստան արտաքսման:

«Ենթադրվում է, որ Ադրբեջանը հումանիստական մոտեցում կցուցաբերի,  և հաշվի առնելով, որ ձերբակալվածները երիտասարդ են և մարզիկներ, նրանք կարող են ենթարկվել վարչական պատասխանատվության։ 

Համենայն դեպս, Ադրբեջանի տարածքում չեն կարող ապրել այն մարդիկ, ովքեր վիրավորում են Ադրբեջանի դրոշը։ Նրանք պետք է արտաքսվեն Հայաստան»,- հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունից։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալված 3 հայերին պատրաստվում է Հայաստան արտաքսել