Արջի քոթոթը վրաերթի է ենթարկվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհին

10:41 • 28.08.23

Երեկ՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ափնա գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված արջի քոթոթին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները, ովքեր վիրավոր քոթոթին տեղափոխել են հատուկ վայր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Արջի քոթոթը վրաերթի է ենթարկվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհին