F-16 կործանիչներն Ուկրաինայում կարող են կիրառվել արդեն 2024 թ. գարնանը. Ուկրաինայի ՊՆ

14:30 • 28.08.23

F-16 կործանիչներն Ուկրաինայի կողմից առաջին անգամ կարող են օգտագործվել 2024 թ. գարնանը։

РИА Новости-ի փոխանցմամբ, այս մասին Bild-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Ես կասեի, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա գարնանը, քանի որ մենք արդեն սկսել ենք մեր օդաչուների, ինժեներների և տեխնիկների նախապատրաստական դասընթացները», - նա հայտնել է հրատարակությանը։

Ռեզնիկովի խոսքով՝ ներկայում անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան ենթակառուցվածք պատրաստի կործանիչների համար։

«Դա, ենթադրաբար, կտևի առնվազն վեց ամիս, իսկ գուցե՝ մի փոքր ավելի երկար», - հավելել է նա։

F-16 կործանիչների կիրառումը Ռեզնիկովը գնահատում է որպես «բեկումնային պահ» Ռուսաստանին դիմակայելու հարցում․ այս պահին օդում գերակշռությունը պատկանում է Ռուսաստանին։

F-16 կործանիչներն Ուկրաինայում կարող են կիրառվել արդեն 2024 թ. գարնանը. Ուկրաինայի ՊՆ