Իրանի հարավում երկու մարդ է զոհվել նավթամուղի պայթյունի հետևանքով

15:21 • 28.08.23

Իրանի հարավի Հորմոզգանի նահանգում առնվազն երկու մարդ է զոհվել նավթամուղում պայթյունի հետևանքով։

Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել նահանգի հարավ-արևմուտքում ընկած Բենդար Խեմիր քաղաքում։ Նշվում է, որ YJC գործակալությունը, վկայակոչելով տեղի նահանգապետին, հայտնում է, որ երկու չարագործները փորձել են անցք բացել նավթամուղում՝ վառելիք գողանալու նպատակով։ Մաքսանենգների գործողությունների հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։

Ներկայում փրկարարները փորձում են մեկուսացնել բռնկումը:

Իրանի հարավում երկու մարդ է զոհվել նավթամուղի պայթյունի հետևանքով