Վանաձորի քաղաքային մարզադաշտում ՀՖՖ-ի կողմից իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ․ Նիկոլ Փաշինյան
19:58 • 28.08.23
Վանաձորի քաղաքային մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կառուցվել է տրիբունա: Այժմ քննարկման փուլում է նոր տրիբունաներ կառուցելու եւ նստատեղերի թիվն ավելացնելու հնարավորությունը»,- նշել է նա:
Placeholder










