ՀԱՊԿ-ում հայտնել են, որ կազմակերպության զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ

15:38 • 28.08.23

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների համատեղ զորավարժություններն ուղղված չեն այլ պետությունների դեմ, միավորումն ագրեսիա չի դրսևորում։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

 «Մենք ոչ մի ագրեսիվություն չենք ցուցաբերում և զորավարժությունների նպատակներն ու մնացած ամեն ինչ չենք ուղղում երրորդ երկրների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Բելառուսի տարածքում սեպտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է «Մարտական եղբայրություն–2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Դրան մասնակցող  զորակազմերն օգոստոսի 25-ից սկսել են վերաբազավորվել հանրապետությունում։

ՀԱՊԿ-ում հայտնել են, որ կազմակերպության զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ