Գեղարքունիքի մարզում Opel-ը մխրճվել է ոչխարների հոտի մեջ. անկել է 20-ից ավելի ոչխար. Shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Վաղաշեն գյուղի վարչական տարածքում մխրճվել է ոչխարի հոտի մեջ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն մոտ 20 գլուխ ոչխար տեղում անկել են, 5-ը՝ վնասվածքներ ստացել:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված վայրում եղել է ցուցանակ, որ այդ հատվածում քաղաքացիներն իրավունք ունեն խոշոր և մանր եղջերավոր անասուններին տեղափոխել, մինչդեռ վարորդն էլ հայտարարում էր, որ տեղի ունեցածի մեջ ինքը մեղավոր չէ:
Դեպքի փաստով Ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










