Իշխանության թեկնածուն երկրի ու ժողովրդի թիվ մեկ` Արցախի հիմնահարցի հետ կապված ասելիք չունի. Տիգրան Սահակյան

16:04 • 28.08.23

Հայաստանի կեսից ավելին կառավարելու հավակնություն ունեցող իշխանության թեկնածուն երկրի ու ժողովրդի թիվ մեկ` Արցախի հիմնահարցի հետ կապված ասելիք չունի, խուսափում է այդ հարցերից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Տիգրան Սահակյանը:

«Ո՞նց բացատրենք այդ տեսակ մարդկանց, որ ընտրովի յուրաքանչյուր պաշտոն, հատկապես, եթե այդ պաշտոնում պետք է ընտրվի քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, առաջին հերթին քաղաքական է։ Երևանի քաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է, հետո նոր մենեջերի։

Նույնիսկ, եթե շատ դժվար է սեփական տեսակետն ունենալ Արցախի հարցի հետ կապված, գոնե կարելի է անգիր սովորել ու արտասանել սեփական կուսակցության դիրքորոշումը։

Չնայած, մյուս կողմից էլ հասկանում եմ, շատ ավելի դժվար է արտաբերել մի դիրքորոշում, որը միայն մի բանի մասին է` Արցախը ադրբեջան է»,- ասվում է գրառման մեջ։

Իշխանության թեկնածուն երկրի ու ժողովրդի թիվ մեկ` Արցախի հիմնահարցի հետ կապված ասելիք չունի. Տիգրան Սահակյան