Թումանյան 39 հասցեում կառուցված ձեղնահարկն ամբողջությամբ ապամոնտաժվեց (տեսանյութ)

16:11 • 28.08.23

Թումանյան 39 հասցեում տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելուց հետո բազմաբնակարան շենքը սպասարկող համատիրությունը համայնքի աջակցությամբ սկսեց կառույցի ապամոնտաժման գործընթացը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

2022թ. հոկտեմբերի 11-ին տրամադրված շինթույլտվությամբ շենքի երկու բնակիչներ տանիքի շուրջ 295 քմ տարածքում փաստացի սկսել էին հավելյալ 6-րդ հարկ կառուցել: 

Հաշվի առնելով կառույցի տեղադիրքն ու ծավալը` հատուկ տեխնիկայով մի քանի օրում այդ հարկն ամբողջությամբ ապամոնտաժվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Թումանյան 39 հասցեում կառուցված ձեղնահարկն ամբողջությամբ ապամոնտաժվեց (տեսանյութ)