Ամերիկյան FOX հեռուստաընկերությունը ներկայացրել է Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի (լուսանկար)

09:53 • 28.08.23

Ամերիկյան FOX հեռուստաընկերութունը ներկայացրել է Թուրքիայի քարտեզը՝ բացառելով Ստամբուլը։ Այս մասին հաղորդում է Sabah թերթը։

«Թուրքիայում չհիմնավորված և շինծու լուրեր տարածող ամերիկյան FOX հեռուստաընկերությունը նոր սկանդալի կիզակետում է հայտնվել։ FOX News լրատվական կայքը Թուրքիան ներառել է իր նյութերում օգտագործվող Մերձավոր Արևելքի քարտեզի մեջ, սակայն մի մանրուք չի վրիպել մարդկանց ուշադրությունից։ Նկատվել է, որ Ստամբուլը ներառված չի եղել հեռուստաալիքի կողմից օգտագործվող Թուրքիայի քարտեզում», - գրում է թերթը։

Ինչպես ընդգծել է պարբերականը, հեռուստաալիքը «Թուրքիայում նախագահական ընտրությունների ու Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի ժամանակ իր կեղծ լուրերով հանրության նյարդերն էր քրքրում»։

«Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի կիրառելով՝ ամերիկյան հեռուստաալիքը մեծ սադրանք է հրահրել»,- շեշտել է թերթը։

ABD merkezli FOX’tan büyük skandal! Türkiye haritasında İstanbul'a yer vermediler

Ամերիկյան FOX հեռուստաընկերությունը ներկայացրել է Թուրքիայի քարտեզն առանց Ստամբուլի (լուսանկար)