Մոսկվայում անհետ կորել է 16-ամյա ռուս գեղասահորդուհին

14:49 • 29.08.23

Ռուս գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան անհետ կորել է Մոսկվայում, հայտնում է մարզիկի ֆան ակումբը։

«Երեկ երեկոյան ժամը յոթին Ալինան անհետացել է։ Նա  դուրս է եկել «Չկալով Արենա» սահադաշտից և գնացել է Վլադիմիրսկայա եկեղեցի ուղղությամբ։

Ժամը 19:08-ի տեսախցիկները նրան ֆիքսել են այգում: Դրանից հետո այլևս չեն ֆիքսել նրան», – ասվում է Գորբաչովայի ֆան ակումբի Telegram-յան ալիքում:

Ի դեպ, հաղորդվում է նաև, որ այգու տարածքում այսօր հայտնաբերել են նրա իրերը: Ժամանել են փրկարարները:

2023 թվականի Ռուսաստանի պատանիների առաջնությունում Ալինա Գորբաչովան գրավել է առաջին տեղը։ Մեծահասակների գեղասահորդների մրցումներում մարզիկը զբաղեցրել է 9-րդ տեղը: Հուլիսին Գորբաչովան դարձել է 16 տարեկան։

Մոսկվայում անհետ կորել է 16-ամյա ռուս գեղասահորդուհին