Ստեփանակերտում թավաների մեջ ենք հաց թխում, որովհետև փուռերի մոտ հերթերը բացարձակ չեն վերահսկվում. Արցախի հասարակական գործիչ

14:02 • 29.08.23

Ստեփանակերտի բնակարաններում թավաների մեջ այս տարբերակով ենք փորձում լուծել հացի խնդիրը,որովհետև փուռերի մոտ հերթերը և ցուցակները բացարձակ չեն վերահսկվում…այնտեղ բարդակ վիճակ է և ավելի լավ է չգնալ ։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի աշխատակից, վերլուծաբան և հասարակական-քաղաքական գործիչ Արշակ Աբրահամյանը:

«Բայց ես առավել քան վստահ եմ որ այս օրերն էլ են անցնելու»,-նշված է գրառման մեջ:

Ստեփանակերտում թավաների մեջ ենք հաց թխում, որովհետև փուռերի մոտ հերթերը բացարձակ չեն վերահսկվում. Արցախի հասարակական գործիչ