Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում Ադրբեջանի զինուժի կողմից. ՌԴ ՊՆ-ն հատուկ նշել է Ադրբեջանի անունը
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում Ադրբեջանի զինուժի կողմից։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Ըստ հաղորդագրության՝ տուժածներ չկան։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։










