Ստեփանակերտում այսօր և վաղը յուրաքանչյուր ընտանիքի կվաճառեն մեկական հաց  

21:10 • 29.08.23

Ստեփանակերտում ցորենի սղության պատճառով այսօր և վաղը յուրաքանչյուր ընտանիքի կվաճառեն մեկական հաց։ Հայտնել է Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը:

«Ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը: Այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց:

Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը:

Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»,- ասված է հայտարարության մեջ։

Ստեփանակերտում այսօր և վաղը յուրաքանչյուր ընտանիքի կվաճառեն մեկական հաց