Բելառուսի հետ սահմանին գտնվող անօրինական միգրանտները գրոհել են լեհ սահմանապահների վրա

13:14 • 29.08.23

Մի խումբ անօրինական միգրանտներ Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ սահմանապահների վրա. դեպքի վայր են ուղարկվել ջրանետիչներ:

Այդ մասին հաղորդել է Լեհաստանի սահմանային պահազորի մամուլի ծառայությունը։

«Երեկ՝ օգոստոսի 28-ին, Դուբիչե Ցերկևնե սահմանի պահակետի հատվածում Բելառուսի տարածքից 60 օտարերկրացիներից բաղկացած ագրեսիվ խումբը քարեր է նետել լեհ սահմանապահների ուղղությամբ։

Դեպքի վայր է ուղարկվել հատուկ «Tajfun» մակնիշի ավտոմեքենա՝ ջրանետիչներով։ Մեքենայի ժամանելուց հետո խումբը հետ է քաշվել Բելառուս, ջրանետիչները չեն կիրառվել», - նշվում է հաղորդագրության մեջ։

 

Բելառուսի հետ սահմանին գտնվող անօրինական միգրանտները գրոհել են լեհ սահմանապահների վրա