Երևանի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում տեսանկարահանող սարք է տեղադրվել

13:22 • 29.08.23

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում տեղադրվել է տեսանկարահանող սարք:

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թվականի սեպտեմբերի 4-ից։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Երևանի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում տեսանկարահանող սարք է տեղադրվել