Չելյաբինսկի մարզում կործանվել է ՌԴ ԱԴԾ-ի ուղղաթիռը, բոլորը զոհվել են

15:48 • 29.08.23

Չելյաբինսկի մարզում ՝ Պրուդնի գյուղի մոտակայքում, կործանվել է ՌԴ ԱԴԾ-ին պատկանող ՄԻ-8 ուղղաթիռը։

Տեղեկությունը հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին:

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Արտակարգ ծառայություններում նշել են, որ նախնական տվյալներով` աղետի պատճառը տեխնիկայի խափանումն է:

Հաղորդվում է, որ ուղղաթիռն ընկել է ուսումնամարզական թռիչք իրականացնելու ժամանակ:

Չելյաբինսկի մարզում կործանվել է ՌԴ ԱԴԾ-ի ուղղաթիռը, բոլորը զոհվել են