Ղրիմի կամրջով մեքենաների շարժը ժամանակավորապես դադարեցվել է

13:00 • 29.08.23

Ղրիմի կամրջով տրանսպորտային միջոցների տեղաշարժն այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամանակավորապես դադարեցվել էր: Այս մասին ասված է կամրջի օպերատիվ իրավիճակի մասին իրազեկող ծառայության թելեգրամյան ալիքում։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ուստի կամուրջի վրա և զննման գոտում գտնվողներին հորդորվել է պահպանել հանգստություն և հետևել տրանսպորտի անվտանգության աշխատակիցների ցուցումներին

Կարջով ավտոմեքենաների երթևեկության դադարեցման պատճառները չեն նշվել, սակայն մոտ 15 րոպե անց հաղորդվել է, որ երթևեկությունը վերականգնվել է։

Ղրիմի կամրջով մեքենաների շարժը ժամանակավորապես դադարեցվել է