«Գոլդ» պետհամարանիշները Հայաստանում կշատանան

17:50 • 29.08.23

«Գոլդ» պետհամարանիշները Հայաստանում կշատանան։ Միայն տառերից կամ թվերից բաղկացած նշաններ չեն լինի։ Ամբողջ հարցը լինելու է միայն դրանց համակցումը։ Հայաստանում կներդրվի պետհամարանիշների նոր կատեգորիա, որոնք կվաճառվեն աճուրդներով։

Այս մասին պաշտպանության և անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ՝ օգսոստոսի 29-ին, հայտարարեց ներքին գործերի փոխնախարար Դավիթ Ղամբարյանը։

«Միևնույն ժամանակ, աճուրդները կանցկացվեն բացառապես էլեկտրոնային ձևով։ Տրամաբանությունը կլինի նույնը, ինչ ներկայիս համարների դեպքում։ Աճուրդների կազմակերպման կարգը և պետհամարանիշների մեկնարկային գները կսահմանվեն կառավարության առանձին որոշմամբ»,-նշեց փոխնախարարը։

 

«Գոլդ» պետհամարանիշները Հայաստանում կշատանան