Օգոստոսի 31-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը օգոստոսի 31-ին Մոսկվայում կհանդիպեն։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։
Սա Ֆիդանի՝ արտգործնախարարի պաշտոնում առաջին այցը կլինի Մոսկվա։
Թուրքական աղբյուրների համաձայն՝ սեպտեմբերի 4-ին էլ Ռուսաստան կժամանի նախագահը Ռեջեփ Էրդողանը՝ ռուս պաշտոնակցի հետ քննարկելու հացահատիկի գործարքի հետագա ճակատագիրը:










