Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ․ Միրզոյանը՝ Ջոլիին

12:19 • 29.08.23

Սլովենիայում ընթացող ռազմավարական ֆորումի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի իր գործընկեր Մելանի Ջոլիի հետ։ Այս մասին Միրզոյանը գրել է Թվիթերում․

«Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակներում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է վերացվի Արդարադատության միջազգային դատարանի վճռի համաձայն, և խնդրի լուծման համար արդյունավետ օգտագործվեն բոլոր միջազգային հարթակները»,-գրել է Միրզոյանը։

Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ․ Միրզոյանը՝ Ջոլիին